Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը

Հայաստանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը 24 ժամում հատել է կես միլիոն 
դիտման շեմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգի տեսահոլովակը ընդամենը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայաստանը Եվրատեսիլ»-ում ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին  հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am