Սպորտ

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մարտի 10-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում ընթացող մրցաշարի մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն Ռուդոլֆ Գարբոյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը պարտություն էր կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Վարկանիշային մրցաշարից դուրս են մնացել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգԱրթուր Բազեյանը, իսկ կանանց թիմից` Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, ՏաթևիկԽաչատրյանը և Էլիդա Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում