Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանի հարավում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով 3 բուժաշխատող է զոհվել․ Al Mayadeen

Լիբանանի հարավում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով 3 
բուժաշխատող է զոհվել․ Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հայտնել են, որ երկրի հարավային Օդեյսեհ բնակավայրում բժշկական կենտրոնին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով մարտի 4-ի երեք բուժաշխատող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Mayadeen լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի հարավային մի քանի այլ բնակավայրեր, որտեղից նույնպես  հաղորդումներ են ստացվել տուժածների մասին։

Օդային գրոհները հաջորդել են շիաների «Հեզբոլլահ» շարժման մարտիկների կողմից Վերին Գալիլեայում իսրայելական բնակավայրերի ականանետային գնդակոծումներին: Կազմավորման  Telegram ալիքում զետեղված ռազմական ամփոփագրում տվյալներ են բերված Քֆար Շուբայի բարձունքներում իսրայելական դիրքերի ուղղությամբ հակատանկային կառավարվող հրթիռների արձակման մասին։ Այնտեղ ասված է, որ «հակառակորդին հասցվել են կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ»։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, իսրայելցի զինվորականներն արձանագրել են Լիբանանի կողմից առնվազն 10 հրթիռի արձակում երկրի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Բացի այդ, բանակը հայտնել է Լիբանանյան տարածքում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]