Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կանանց տոնի առթիվ Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն կկազմակերպի

Կանանց տոնի առթիվ Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի 
հրավառություն կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անտոնիո Կառլոս Ջոբիմ. նվիրում» խորագրով համերգը տեղի կունենա մարտի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հանդիսատեսը կհայտնվի ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում և լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկություն կունենա:

Օկտետի կազմում ելույթ են ունենում Դավիթ Պետրոսյանը (սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Հովհաննես Մեյթարջյանը (տրոմբոն), Արեգ Օրդյանը (կիթառ), Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս), Հարություն Հարությունյանը (հարվածային գործիքներ), Հերբերտ Առուստամյանը (հարվածային գործիքներ): Երեկոյի հատուկ հյուրերն են Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը և Հովսեփ Մորյանը (վոկալ)։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am