Հասարակական

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, ինչպես նաև Մաթյո Շարդոնին՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման հարցում արժեքավոր փորձագիտական աջակցության համար։ Լևոն Բալյանը նկատել է, որ ԵԽ-ի հետ նախարարության համագործակցությունը բազմաշերտ է, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է համագործակցության ուղղությունները հետագայում ամրապնդելու համատեքստում։

«Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում հարկադիր կատարողների հետ կազմակերպված հանդիպման համար՝ կարևորելով կատարողական գործողությունների ընթացքում հանդիպող հարցերն անմիջապես միջազգային գործընկերների հետ առարկայական քննարկելը ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկադիր կատարողի աշխատանքում հանդիպող գործնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման հիմնական խոչընդոտները։ Միաժամանակ շեշտվել է նաև, որ գործող օրենքի պարագայում գործնականում հանդիպող խնդիրների հիմնական մասը լուծում կստանա նոր օրենքի նախագծի ընդունմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հյուրերը շրջայց են կատարել նաև Ծառայության վարչական շենքում, Սպասարկման գրասենյակում և Քաղաքացիների ընդունելության կենտրոնում հետևել քաղաքացիների սպասարկման գործընթացին, ծանոթացել ՀԿԱԾ էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային գործիքակազմի, ինչպես նաև քաղաքացիներին սպասարկելու համար ձեռք բերված շարժական գրասենյակների հնարավորություններին։

Նշվում է, որ հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար։ Մաթյո Շարդոնն էլ պատիվ է համարել հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինելը։

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում