Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ 
արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համաձայն չէ որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների կողմից ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ, կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին:

«Մենք, ցավոք, ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարություններ ենք տեսնում: Իհարկե համաձայն չենք այդ հայտարարությունների հետ: Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզ մի այցելեք, որևէ հիմնավորում չունի: Կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն՝ նման վերացական արտահայտությունների կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, նաև խնդրում է միջազգային գործընկերներին՝ եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարություններ անելու համար, կիսվել իր հետ:

«Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե չենք գնահատում մեր տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը; Բայց մյուս կողմից էլ ցանկացած քայլ, որը լարումն ավելացումն է, այդքան էլ ընդունելի չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարությունների մասին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]