Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Տարեսկզբին Հայաստանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները գերազանցել են 2023-ի հունվարի արդյունքները

Տարեսկզբին Հայաստանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները գերազանցել են 
2023-ի հունվարի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվարին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ այս տարվա հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը: Ընդ որում՝ 2023-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 45.1 տոկոսով:  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարին 21 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 206 մլրդ 254.3 մլն դրամ: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ այն նվազել է 43.1 տոկոսով:

Շինարարության ծավալն այս տարվա հունվարին 9.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 86.1 տոկոսով: Այս տարվա հունվարին շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 581.3 մլն դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվարին 19.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 340 մլրդ 782.5 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 51.7 տոկոսով:

2024-ի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 4.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 236 մլրդ 954.1 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով:

Այս տարվա հունվարին սպառողական գների ինդեքսը 0.9 տոկոսով ցածր է եղել 2023-ի հունվարի ցուցանիշից, սակայն 1.2 տոկոսով ավելի բարձր, քան նախորդ տարվա դեկտեմբերին:

2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 2024 թվականի հունվարին 0.3 տոկոսով ցածր էին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են 2.8 տոկոսով:

Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 815.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսի արտադրածից: 2023-ի դեկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2 տոկոսով:

2024-ի առաջին ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]