Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գերմանիայի կանցլերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները

Գերմանիայի կանցլերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս 
արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլերը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլգամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը կողմերին  կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գերմանիայի կառավարության՝ հանդիպման վերաբերյալ հրապարակած հայտարարությունում: 

«Եռակողմ հանդիպման ընթացքում կանցլերը կոչ է արել արագ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-ասված է հայտարարությունում: 

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել երկու կողմերի՝ տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ միջոցներով և առանց ուժի կիրառման լուծելու վերաբերյալ փետրվարի 17-ին հայտնած հանձնառությունը: 

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Դրանից առաջ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ էր ունեցել Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am