Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար օրակարգային են և ըստ այդմ՝ քննարկվում ու մշակվում են նոր ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կապահովեն ընթացիկ ծրագրերի շարունակականությունը։

«Այն ծրագիրը, որն այժմ գործում է՝ բնակվարձերի և կոմունալ վճարների համար, 6 ամիս տևողությամբ է։ Այն կավարտվի մարտ ամսին և, բնականաբար, կլինի նաև ծրագիր, որը կապահովվի սահուն շարունակությունը»,-հավելել է Մանուչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում