Հասարակական

Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ

1 րոպեի ընթերցում

Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ

ԳԱՎԱՌ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, Սևան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը 6 նոր ռեկորդ է սահմանել՝ թարմացնելով օրեր առաջ իր իսկ կողմից սահմանվածը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 15 գնդակ` 2,5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է մեջքով դեպի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված բասկետբոլի 9 գնդակները զամբյուղի մեջ նետելու ռեկորդին։

«Մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված ու զամբյուղ նետված գնդակներից յուրաքանչյուրը մի նոր ռեկորդ է համարվում։ Իսկ դրան ես հասել եմ համառության, մեծ ջանքերի գործադրման, իմ ուժերին հավատալու արդյունքում։ Այս նոր ռեկորդը ևս գրանցվել է Դյուցազնագրքում»,-ներկայացրեց Վարազդատ Հակոբյանը։

Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մետր 57 սանտիմետր տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։

Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում