Հասարակական

Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետր նիշի դիմաց։

2024 թվականի հունվար ամսի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 425 հազար խորանարդ մետր ջուր։ Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում