Միջազգային

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գազայից հեռացած բնակիչները պետք է վերադարձի իրավունք ունենան

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գազայից հեռացած բնակիչները պետք է վերադարձի իրավունք ունենան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետք է երաշխավորվի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածից հեռացած յուրաքանչյուր բնակչի կամավոր վերադարձի իրավունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ մարտական գործողությունների հետագա տարածումը դեպի հարավ կուղեկցվի աճող զրկանքներով և հուսահատությամբ և կհանգեցնի բնակչության զանգվածային տեղահանմանը Գազայից դեպի հարևան երկրներ։

Ինչպես նշել է Գրիֆիթսը, Գազայում ավերվել կամ վնասվել են բնակելի շենքերի ավելի քան 60 տոկոսը, իսկ հորդառատ անձրևները հեղեղում են վրանային ժամանակավոր ճամբարները։

Նրա խոսքով՝ այստեղ երեխաները, նրանց ծնողները, տարեցները ստիպված են քնել սանիտարահիգիենիկ վատ պայմաններում, շարունակում է աճել պարենային անբավարարությունը և բնակչությունը գրեթե ամբողջությամբ զրկված է մաքուր ջրից։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է Գազայի հատվածը վերակառուցելու և այնտեղի ժողովրդին ապագայի հույս տալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում