Մշակույթ

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարում առաջին անգամ Երևանում կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց կլինեն երևանցիների ու հյուրերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ ետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- մանրամասնել է Սարգսյանը՝ հավելելով, որ առաջարկվող ծրագիրը ներկայում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, որի հաջող արդյունքի դեպքում նախատեսվում է այն դարձնել ամենամյա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում