Տարածաշրջանային

Իրանի արտգործնախարարը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ի գիշերը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

Աբդոլլահիանի այցը տեղի է ունենում Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Պակիստանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատարի հետ՝ քննարկելու անվտանգությանը, տնտեսությանը և առևտրին վերաբերող հարցեր։

Հունվարի 22-ին կողմերը համատեղ հայտարարություն էին տարածել իրենց դեսպանների աշխատանքը վերսկսելու մասին։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսկ հունվարի 18-ին Պակիստանն էր հարվածներ հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է անջատողական զինյալների։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգում 9 մարդ էր զոհվել։

Պակիստանը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին, իսկ այդ պահին հայրենիքում գտնվող Իրանի դեսպանին ասել էր չվերադառնալ Իսլամաբադ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում