Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հրապարակվել են ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանման կադրերը․ օդանավում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են

Հրապարակվել են ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանման կադրերը․ օդանավում 
գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Նա նշել է, որ ինքնաթիռն ընկել է Կորոչանսկի շրջանում՝ բնակավայրից ոչ հեռու գտնվող դաշտում։

«Ռիա Նովոստի» գործակալությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման կադրերը։

ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնաթիռի վրա են արձակել 3 հրթիռ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, որ հունվարի 24-ին նախատեսվում էր ռազմագերիների փոխանակում Կիևի և Մոսկվայի միջև։

RBC-Ukraine պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով համակարգող շտաբը հայտնել է, որ ռուսական կողմի տեղեկությունները, թե Իլ-76 ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, դեռ հավաքվում և ստուգվում են։ Համակարգող շտաբը ուկրաինացիներին կոչ է արել չստուգված տեղեկատվություն չտարածել։

Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությունում աղբյուրների, տեղեկություններ էին տարածել, թե Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը ոչ թե ռազմագերիների էր փոխադրում, այլ С-300 զենիթահրթիռային համակարգերի հրթիռներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am