Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռուսաստանում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը

Ռուսաստանում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող Իլ-76 
ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզում կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում գտնվում էր 74 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ս․թ․ հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ», - հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն, աղետի պատճառները պարզելու համար ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am