Միջազգային

Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից զանգվածային հրթիռակոծության մասին․ կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից զանգվածային հրթիռակոծության մասին․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը, որի հետևանքով տարբեր քաղաքներում կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

01.jpg (125 KB)

Ուկրաինայի ամբողջ տարածքում հունվարի 23-ի առավոտյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Գնդակոծության են ենթարկվել Կիևը, Խարկովը և Պավլոգրադը։

Խարկովում զոհվել է 4 մարդ, 11 մարդ՝ վիրավորվել։ Փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը։ Հաղորդվում է, որ քաղաքը գնդակոծվել է ինչպես գիշերը, այնպես էլ առավոտյան։

02.jpg (51 KB)

Կիևում 18 մարդ է վիրավորվել, հրդեհվել է բազմաբնակարան շենքի մեկ բնակարան, վնասվել են պատշգամբներ, այրվել մեքենաներ։ Իսկ Պավլոգրադում հրթիռակոծության հետևանքով 1 մարդ զոհվել։

03.jpg (38 KB)

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Ռուսաստանի կողմից արձակված հրթիռների կեսը։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ երկրի տարածքի վրա է արձակվել թևավոր, բալիստիկ, ավիացիոն և զենիթային կառավարվող 41 հրթիռ։

04.jpg (35 KB)

Ռուսաստանն այս հարվածների մասին տեղեկություններն առայժմ չի մեկնաբանել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում