Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր

Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ Լաուրտարո Մարտինես:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Իտալիայի սուպերգավաթը Հենրիխ Մխիթարյանի 23-րդ տիտղոսն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am