Տարածաշրջանային

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա

ԵՐԵՎԱՆ 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի կողմից՝ Իրաքյան Քրդստանի տարածքին հարվածելն Իրաքի վրա հարձակում չէր, այն եղել է միայն Իսրայելի դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Իրանի Tasnim գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարը այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Իրանը ուժով կպատասխանի Իսրայելի ռեժիմի ցանկացած գործողության, մենք բալիստիկ հրթիռով հարձակվել ենք Քրդստանում գտնվող Մոսադի շտաբի վրա։ Սա չի նշանակում, որ Իրանը հարձակվել է Իրաքի վրա։ Իսրայելը մեր ընդհանուր թշնամին է»,- նշել է Աբդոլլահյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում