Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն Ադրբեջանի 
իրավական պահանջների անհիմն լինելու մասին

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը։

Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am