Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի առաջին հատվածում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը շեշտը կդնի տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդ հատվածում՝ տակտիկա-տեխնիկական պատրաստվածության վրա,  կանցկացնեն ստուգողական հանդիպումներ:

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են: Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,-ասել է Արթուր Սողոմոնյանը՝ առաջիկա հավաքի մասին:

Երևանյան թիմը մեկնել է արձակուրդի՝ առաջնության առաջատարի կարգավիճակով ու այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի ընդդեմ «Արարատ-Արմենիայի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am