Միջազգային

Եգիպտոսի նախագահը մերժել է պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ցանկացած ձև

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը մերժել է պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ցանկացած ձև

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ կտրականապես մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած ձև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Եգիպտոսի նախագահը նշել է, որ իր երկիրը ներկայումս զգալի ջանքեր է գործադրում և պահպանում է բոլոր անհրաժեշտ կապերը տարբեր կողմերի հետ՝ Գազայում հրադադարի հասնելու և այնտեղ բավարար քանակությամբ մարդասիրական օգնության անհապաղ առաքման համար։

Ալ-Սիսին ընդգծել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմն Աբասի գլխավորությամբ առանցքային դեր է խաղում ընթացիկ իրադարձություններում: Եգիպտոսի նախագահի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության և կայունության միակ երաշխիքը 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում