Միջազգային

«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին կազմակերպությունը գրել է «Տելեգրամ»-ում հրապարակված հաղորդագրության մեջ և ցավակցություն հայտնել Վիսամ Հասան Թավիլի մահվան կապակցությամբ։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով էլ հրամանատարն ու խմբի մեկ այլ անդամ մեքենայի մեջ են եղել, որը կրակի տակ է ընկել երկրի հարավում։

«AFP» գործակալությունն էլ, վկայակոչելով անվտանգության ներկայացուցչին, նշում է, որ հրամանատարն առանցքային դեր է խաղացել հարավային Լիբանանում ռազմական գործողությունները ղեկավարելու գործում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում