Սպորտ

Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիիքբեկյանին շնորհավորել է ՖՒՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին կայացել են ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնցում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, ասվում է.

«Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքիանկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի ևաշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։ Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասումեմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝հանուն գալիք տարիներինՀայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում