ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրանցի զինվորականները բարձրաստիճան պատվիրակություն են ընդունել Դամասկոսի օդանավակայանում։ Հեռուստաալիքը պնդում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է Սիրիայի արևելքում ԻՀՊԿ ուժերի հրամանատար Նաուրաթ Ռաշիդը: