Հասարակական

Հանրապետության Հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

1 րոպեի ընթերցում

Հանրապետության Հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության Հրապարակում՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր արարողությանը բեմում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչում են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Երեկոյին ներկա են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։

Լույսերի վառվելն ուղեկցվեց տոնական հրավառությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում