Քաղաքականություն

ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերինախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Անշուշտ, քննարկված թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն էր: Հուսամ՝ եկող տարվա ընթացքում կկարողանանք այդ քայլին հասնել»,- ասաց Ցահքնան:

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:

«Սա բարդ է: Մի քանի տասնամյակ շարունակ մենք աշխատել ենք սրա վրա, և այստեղ ևս մենք պատրաստ ենք աջակցության՝ վերապատրաստելու ձեր անձնակազմին, սատարելու այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում