Սպորտ

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ,12ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչԳարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ն: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ: Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս քաշում հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը: Նա երկամարտում գրանցեց 400 կգ:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում