Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵՄ-ն պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ համագործակցությունն անվտանգության, կապի և առևտրի ոլորտներում․ Օլիվեր Վարհելի

ԵՄ-ն պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ համագործակցությունն 
անվտանգության, կապի և առևտրի ոլորտներում․ Օլիվեր 
Վարհելի

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարհելին այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Քննարկել ենք մեր հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր։ Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»,- գրել է նա։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am