Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի 
համախոհն է․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ ՀՀ նախագահն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ »Խաղաղության խաչմերուկ) իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- նշել է նախագահը։

Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում Հայաստանն այս պահին էլ ունի համախոհ՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ-ի մասին է։ «Կարող եմ ասել, որ նրանք պատրաստակամ են։ Միայն մենք մասնագիտական առումով աշխատանք ունենք անելու»,- հավելել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ օրերս Երևանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թեմայով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են փորձագետներ Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Թուրքիայից։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են․ «Ամեն ինչ այսպես է ծնվում։ Այնպես չի լինում, որ ասես՝ «ես լավ գաղափար ունեմ, ինչո՞ւ ոչ ոք չի լսում»։ Այդպես չի լինում։ Պետք է կարողանալ այդ ամենը մատուցել»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը պետք է կարողանա «Խաղաղության խաչմերուկ»-ի շարունակությունն էլ տեսնել դեպի տարբեր ուղղություններ, ինչի շնորհիվ այդ նախագիծն ավելի գրավիչ կարող է լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]