Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո

Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն 
անվստահություն հայտնելու ներքո

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք նախկինում եղել են «Շոր» կուսակցության անդամներ, ստորագրել են վարչապետ Դորին Ռեչանի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման ներքո։ Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է քաղաքական կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը։

Անցած հանգստյան օրերին Մոլդովայի հարավային և կենտրոնական շրջաններում ձնաբուք և ուժեղ քամի է մոլեգնել։ Ձյան տեղումների պատճառով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, բազմաթիվ ճանապարհներ ծածկվել են ձյան շերտով։ Վատ եղանակի պատճառով երեք մարդ է մահացել. Ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ նրանցից երկուսը երեք անգամ օգնություն են խնդրել «112» միասնական ծառայության աշխատակիցներից, որոնք քաղաքացիներից դիմումներ են ստանում և ուղղորդում ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջ ծառայություն։ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը պահանջել է Միասնական ծառայության 112-ի տնօրեն Լիվիու Օբորոկի հրաժարականը։

Մարինա Տաուբերը նաև կոչ է արել բոլոր ընդդիմադիր գործընկերներին աջակցել անվստահություն հայտնելու հայտարարությանը։ «Վերջին գիծը, որն իրեն թույլ տվեց անցնել ռեժիմն իր ապաշնորհ կառավարությամբ, կատարյալ ցինիկ անտարբերությունն էր Մոլդովայի քաղաքացիների նկատմամբ, բոլորը մնացին մենակ տարերային աղետի հետ, մնացին առանց համակարգային տեղեկատվության կենսական նշանակություն ունեցող տարերային աղետի վերաբերյալ, ինչպես նաև առանց շտապօգնության։ Մարդկանց ուղղակիորեն ասվել է, որ դուք կարող եք հույսը դնել միայն ձեզ վրա, կառավարությունը ձեզ չի օգնի»,- պարզաբանել է Մարինա Տաուբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]