Միջազգային

Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը մոտ է երկու օրով երկարաձգմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը:

«Պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը հայտարարել է, որ Եգիպտոսի և Կատարի ջանքերը մոտ են Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը ևս երկու օրով երկարացնելուն»,- ասվում է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Ռաշվանի խոսքով՝ այս երկու օրվա ընթացքում իսրայելական բանտերից 60 պաղեստինցի բանտարկյալների դիմաց կարող են ազատ արձակվել 20 իսրայելցի պատանդներ։

Նա հավելել է, որ նոյեմբերի 27-ին սպասվում է Գազայի հատվածից 11 իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Ռաշվանը նաև ընդգծել է, որ բանակցություններ են տարվում 33 պաղեստինցիների ազատ արձակման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում