Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանից Ռուսաստան արտահանման աճին շուրջ 80 տոկոսով նպաստել է վերաարտահանումը. փոխնախարար

Հայաստանից Ռուսաստան արտահանման աճին շուրջ 80 տոկոսով նպաստել է 
վերաարտահանումը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման աճին 2023 թվականի 9 ամիսներին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան: 2023թ․ 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, նպաստել է շուրջ 80.6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4.4 տոկոսային կետով»,-ասաց Սիրունյանը:

2023թ. 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է, թվաքանակն աճել է 48.4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29.1 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ  9 ամիսներին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 839 հազար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am