Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հայտնեց, թե որ դեպքում 2024-ին չեն կարողանալու ապահովել 7 տոկոս տնտեսական աճ

ՀՀ վարչապետը հայտնեց, թե որ դեպքում 2024-ին չեն կարողանալու ապահովել 7 
տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2024 թվականին չի կարողանա ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, եթե պետական բյուջեի կապիտալ ծախսերում էական փոփոխություններ չկատարվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Մենք 2018 թվականի նկատմամբ եռապատկել ենք կապիտալ ծախսերը։ 2024 թվականին 7 տոկոս տնտեսական աճ չենք կարողանալու ապահովել, եթե մեր կապիտալ ծախսերի իրականացման որակում էական բաներ չփոխենք։ Եվ իմ խնդրանքը, հորդորը, պահանջը և հանձնարարականն է մեր պետական ամբողջ ապարատին, որ այս հարցում իմ հանձնարարությունները ճշգրիտ կատարեն»,- հորդորեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am