Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և կոչ է արել վերահսկողության տակ վերցնել կլիմայական ճգնաժամը

Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և կոչ է արել վերահսկողության տակ վերցնել 
կլիմայական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և սառցադաշտերի ֆոնին կանգնած՝ աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը և թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես եկել եմ Անտարկտիդա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ: Այստեղ սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, և դրա  հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կյանքը և գոյության միջոցները հայտնվում են սպառնալիքի տակ ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում: Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ», - գրել է ՄԱԿ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում։

 Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եղել է Էվերեստ լեռան ստորոտում, որտեղ տեսել է «կլիմայական ճգնաժամի սարսափելի հետևանքները» և կոչ արել պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը Դուբայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am