Վարչապետը և Միջազգային քրեական դատարանի դատախազը քննարկել են միջազգային արդարադատության և իրավունքի հարցեր
20:21, 10 Նոյեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում