Միջազգային

Իսրայելը համաձայնել է 4 ժամյա դադարների, որ մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Իսրայելը համաձայնել է 4 ժամյա դադարների, որ մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակը տունը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է նոյեմբերի 9-ից օրական 4 ժամով դադարեցնել գործողությունները Գազայի հյուսիսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ դադարները մարդկանց թույլ կտան դուրս փախչել երկու հումանիտար միջանցքներով: Նա սա որակել է որպես կարևոր առաջին քայլ:

«Իսրայելցիները մեզ ասել են, որ դադարի ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի, և որ այս գործընթացը սկսվում է այսօր»,- ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ դադարների գաղափարն ի հայտ է եկել վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև քննարկումների արդյունքում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների արդյունքում: Դադարի մասին պետք է հաղորդվի 3 ժամ առաջ:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում1400մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ընրանց 40 %-ը երեխաներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում