ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ