Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ականատեսները հայտնել են, որ իսրայելական ուժերն արգելափակել են Գազայի հատվածի հյուսիսից հարավ տանող ճանապարհներից մեկը

Ականատեսները հայտնել են, որ իսրայելական ուժերն արգելափակել են Գազայի 
հատվածի հյուսիսից հարավ տանող ճանապարհներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինցի ականատեսները հաղորդել են, որ իսրայելական տանկը և զրահապատ մեքենան փակել են Գազայի հատվածի առանցքային ճանապարհներից մեկը, որը անկլավի հյուսիսը կապում է հարավին, և մոտեցել են Գազա քաղաքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ ըստ ականատեսների՝ իսրայելական զրահատեխնիկան Սալահ-ալ-դին ճանապարհի վրա է եղել՝ Կարնի-Նեթզարիմ խաչմերուկի մոտ։

Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է մի մեքենա տանկին մոտենալուց հետո շրջադարձ անում, որից հետո տանկը կրակ է բացում և ոչնչացնում մեքենան։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիին առավոտյան ճեպազրույցի ժամանակ հարցրել են իսրայելական տանկերի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել տարածված տեղեկությունները։

Իսրայելական ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ վերջին 24 ժամվա ընթացքում ընդլայնել են իրենց ցամաքային գործողությունները Գազայում։ ԻՊԲ-ի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերին հաջողվել է «չեզոքացնել տասնյակ ահաբեկիչների»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am