Միջազգային

Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

1 րոպեի ընթերցում

Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովAugsburger Allgemeine-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության պետական քարտուղար Յոխեն Ֆլասբարտը, որը նախօրեին ժամանել է Կիև:

Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը:

Գերմանացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի տնտեսության առանցքային հատվածներին, մասնավորապես գյուղատնտեսությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում