Միջազգային

Իսրայելցիներին կոչ են արել լքել Եգիպտոսն ու Հորդանանը ՝ անվտանգության սպառնալիքի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսրայելցիներին կոչ են արել լքել Եգիպտոսն ու Հորդանանը ՝ անվտանգության սպառնալիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում և Հորդանանում գտնվող իսրայելցիներին հորդորել է անհապաղ լքել այդ երկրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:

«Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում (ներառյալ Սինայը) և Հորդանանում գտնվող իսրայելցիների համար նախազգուշացման 4-րդ մակարդակ է հայտարարել (բարձր սպառնալիք) և հորդորում է հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Նշված երկրներում գտնվող քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն այդ տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Մարոկկո մեկնել ցանկացողների համար ևս նախազգուշացում է հայտարարվել (սպառնալիքի 3-րդ մակարդակ)։ Խորհուրդ է տրվում չայցելել երկիր, եթե չկա խիստ անհրաժեշտություն։

Իսրայելի ազգային անվտանգության խորհրդից նշել են, որ հակամարտության շարունակման ֆոնին վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Մերձավոր Արևելքում, արձանագրվել է հակաիսրայելական բողոքի ակցիաների հերթական սրացում՝ իսրայելական և հրեական խորհրդանիշների նկատմամբ թշնամանքի և բռնության դրսևորումներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում