Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 258 զոհված զինծառայողների մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 258 զոհված զինծառայողների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակում զոհված զինծառայողների թիվը հասել է 258-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հոկտեմբերի 12-ին հաղորդվել Էր 247 զոհված զինվորի մասին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում