Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում։
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որը չի կարող անարձագանք մնալ»,- ասել է նախարարը։
"Quelle que soit la manière dont il cherche à présenter la situation, oui, l’Azerbaïdjan a planifié et organisé l’exode de plus de 100 000 Arméniens du Haut-Karabagh. Il s’agit d'un crime qui ne peut rester sans réaction", assure @MinColonna #QAG pic.twitter.com/R9WAUPJe2F
— Public Sénat (@publicsenat) October 11, 2023