Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական  հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Կրթությունը Երևանում ստանում է 2910 երեխա, Կոտայքի մարզում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790, Լոռիում՝ 472, Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնի մարզում՝ 430, Սյունիքի մարզում՝ 390, Շիրակի մարզում՝ 342, Տավուշում՝ 258, Վայոց ձորում՝ 166»,-շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում