Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի առաքելության ժամանելու մասին են հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանումից հետո միայն հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ մեկնեց  Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության առաջին այցից հետո ներկայացվեց «եզրակացություն», որը հայկական կողմում քննադատությունների արժանացավ: Մասնավորապես ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, քննադատելով Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը, շեշտել էր, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am