Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժկենտրոններում․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժկենտրոններում․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում 300 անձ, նրանցից 112-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 5 երեխա»,- տեղեկացրեց նա:

Բաղդասարյանը նշեց՝ առողջապահության նախարարության թեժ գծով՝ 8003 համարով, ստացվել է 910 զանգ, տրամադրվել են խորհրդատվություններ, ուղղորդումներ։

«Գործընթացի արդյունքում առաջնային առողջության կենտրոններում հասցեագրվել է ավելի քան 13 հազար 900 անձ, գրեթե 14 տոկոսն արդեն կցված է ամբուլատորիաներին կամ պոլիկլինիկաներին»,- եզրափակեց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում