Հասարակական

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

1 րոպեի ընթերցում

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի «ՁորաղբյուրիՎահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»-ում կատարած ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում