Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում

ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր 
կրթական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից  7904-ն ընդգրկվել են տարբեր կրթական հաստատություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Սյունիքում՝ 320, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Լոռիում՝ 404, Շիրակում՝ 282, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543»,-նշեց նա: 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 6-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am