Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյան

Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա 
ղեկավարի նկատմամբ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել խորհրդարանում 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (Հռոմի ստատուտ) հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկման ժամանակ՝ նշելով. «Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները, իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել քաղաքական ասպարեզում»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում ընդգծել է. «Հաշվի առնելով այսօրվա օրակարգում գտնվող Հռոմի ստատուտի վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականները, դրանցում առկա որոշակի լարվածությունը՝ որպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, կարևորում եմ խոսել ստեղծված իրադրության մասին։

Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։

Ավելորդ է նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների միջև առկա է փոխադարձ հարգանքի վրա հիմնված անձնական և գործնական ջերմ հարաբերություններ։ Մեր օրակարգային հարցերը մշտապես բխում են երկու երկրների և ժողովուրդների շահերից։

Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները, իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել քաղաքական ասպարեզում։

Բազմիցս փաստել ենք, որ տվյալ նախագիծը բխում է Հայաստանի շահերից, և կա մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այդ մեխանիզմի իրագործման համար հարցի՝ Կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց։ Երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ առկա է։ Հուսով եմ, որ Ռուսաստանի մեր գործընկերները չեն շարունակի այն անտեսել։

Վերջում ցանկանում եմ նշել, որ տարաձայնություններ և լարվածություններ լինում են բոլոր գործընկերների, բարեկամների և հարազատների միջև: Թվացող լարվածությունը  ժամանակավոր է, և վստահ եմ, որ այն կպարզաբանվի և կհաղթահարվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]