Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից  բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։

«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է»,-պարզաբանեց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում